Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։
«Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում։
Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:
Հունիսի վերջին նախատեսում ենք ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը:
Անվտանգ երրթևեկություն ենք մաղթում վարորդներին»,- ասված է հայտարարության մեջ։