ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հայտնում է.
«Հայաստանը գիտելիքի, համարձակության, նորարարության կարիք շատ ունի:
Կրթական ոլորտում համարձակ մոտեցումն ու նորարարությունը՝ յուրաքանչյուրի տաղանդը բացահայտելն և իր ներուժն օգտագործելն առաջնային խնդիր է մեր երկրի և պետության համար: Կրթությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չունենք:
Նորարարական գործունեությունը և տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում տնտեսական բարգավաճման հիմնական շարժիչ ուժն են։ Դրանք ոչ միայն հնարավորություն են ընձեռում ապահովելու բնակչության կենսամակարդակի բարձրացումը, լուծելու սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրները, այլև հանդիսանում են երկրների աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական հզորության ու անկախության կարևորագույն հիմնաքարեր:
Այսօր մասնակցել եմ «Ապագայի մոդել» խորագրիրը կրող ռազմավարական համաժողովին, որի շրջանակներում ծավալուն քննարկումներ ենք ունեցել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի արդյունավետ աշխատանքի ապագա մոդելի ու տեսլականի, նաև նորարարությունների առևտրայնացման և ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ»: