ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունը երեկ հանդիպում է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ստացել Վեհափառի հայրապետական օրհնությունը։ Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միության ֆեյսբուքյան էջը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ահագնացող սահմանային միջադեպերին։ Ազգի հոգևոր միասնության ամրապնդման հարցում, որպես ազգային բացառիկ նշանակության անվտանգային խնդիր, կարևորվել է Հայոց Եկեղեցու ջանքերի շարունակական գործադրումը»,- ասված է հայտարարության մեջ։