«Դժվարին ժամանակներ ենք ապրում և մեր մաղթանքն է, որպեսզի իր կյանքը մեր ժողովուրդն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր: Ներշնչվի, ոգեշնչվի, քաջալերվի Սարդարապատի խորհրդով, որը այնքան գեղեցկորեն բանաձևված է մեծն բանաստեղծի՝ Պարույր Սևակի խոսքերով՝ երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»,-այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ ճապազրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Նա ասաց, որ այսօրվա իրենց պատգամն է, որ ազգի յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվեն հայրենիքի զորության կերտմանը: