Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 20-ին որոշում է ստերագրել, որի համաձայն Արմեն Գասպարյանին «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչում է շնորհել։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 6-րդ ենթակետով և 63-րդ կետով.
Արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված ակտիվ գործունեության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանին շնորհել «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչում»։