Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց այն մասին, թե ինչու հեռացավ։
«Եթե չհեռանայի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու»,- ասաց նա։
Հարցին, թե Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե ինքը մնար, մենք կգնայինք, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․
«Հետո ի՞նչ, որ հայտարարեց։ Ե՞րբ հայտարարեց․ իմ հրաժարականից հետո։ Հիմա դուք Վազգենի ասածը լու՞րջ եք ընդունում։ Վազգենը հասկացել էր իր սխալը, դրա համար էսպիսի արդարացում պիտի գտներ, բա ի՞նչ պիտի աներ։ Նա շատ արագ հասկացավ սխալը։ Բա ինչու՞ Դեմիրճյանի հետ դաինք կնքեց և փորձեց, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնել»։
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը այդ քայլը չի արել իշխանության համար։
«Բոլորի համար կարող եք ասել իշխանության համար պայքար, Վազգեն Սարգսյանի համար չեք կարող ասել։ Իշխանության համար պայքարում նա ազգի շահերին երբեք չէր դավաճանի։ Նա անկեղծ մոլորվեց, հավատաց։ Բայց շատ կարճ ժամանակում հասկացավ ամեն ինչ։ Ես գիտեմ նրա հոգեկան վիճակը»,- ասաց նա։