5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակով։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ըստ զորավարժության մտահղացման, տանկային ստորաբաժանումները, հաղթահարելով բարդ լեռնային տեղանքը, զբաղեցրել նախորոշված շրջաններն ու հնարավորություն ստեղծել այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։ Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են:
Զորամիավորման հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Հ. Սևոյանը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստվածությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպումը»,- ասված է հայտարարության մեջ։