Փուլային տարբերակը եթե լիներ, այսօր մեր ժողովուրդը երջանկությունից կմեռներ․ Լևոն Տեր-Պետրոսյան

«Մենք պարտվեցինք՝ չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը»,- ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու պարտվեցինք։

«Ժամանակը կարևորագույն ֆակտորն է քաղաքականության մեջ։ Մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին դա կարող ենք անել։ Մեր իշխանությունները չզգացին այդ պահը։ Սա կուտակված խնդիր է, ստրատեգիական խնդիր, որը պիտի արվեր այն ժամանակ, երբ որ դու հաղթական էիր, երբ որ դու հաղթական էիր, դու կարող էիր ստանալ շատ ավելին՝ անգամ զիջումներով։ Հիմա եթե համեմատենք այսօրվա վիճակը, այն 90-ականների ամենավատ տարբերակը՝ փուլային տարբերակը եթե լիներ, այսօր մեր ժողովուրդը երջանկությունից կմեռներ»,- ասաց նա։

Նա նշեց, որ փուլային տարբերակը շատ պարզ էր, հայկական կողմը վերադարձնելու էր Ադրբեջանին Լաչինը և Քարվաճառը՝ պահպանելով Լաչինի միջանցքը, որը այսօրվա Լաչինի միջանցքի չափ չէր լինելու՝ 4կմ, լինելու էր նվազագույնը 22կմ։

«22կմ-անոց միջանցքով ունենում էինք ԼՂԻՄ-ի ամբողջ սահմանները։ Հիմա եթե մեր ժողովրդին ասվի՝ համաձա՞յն եք այսպիսի վիճակի, ուրախությունից կմեռնի»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել