ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ, խոսելով վերջին իրադարձությունների մասին՝ կապված ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետ, ասաց․
«Ալիևը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից․ սա է քաղաքական դրդապատճառը։ Մյուսը՝ հոգեբանականը, դա 30 տարվա Ադրբեջանի նվաստացած վիճակն էր պարտվելուց հետո։ Դա ծանր բեռ է։ Դուք զգում եք, մենք նոր ենք պարտվել, 9 ամիս առաջ, արդեն ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում։ Ինչու՞ չենք հասկանում, որ նույնը պիտի լիներ Ադրբեջանում։ 30 տարի, փաստերեն, նրանք պարտված վիճակում հոգեբանական շատ ծանր վիճակի մեջ են ընկել․․․ Հաղթանակից հետո ես չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը նման գործողությունների գնում։ Հաղթող կողմը սովորաբար լինում է մեծահոգի բոլոր պատերազմներից հետո։ Հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին։ Սա չարեց ինքը, սա պիտի աներ Ալիևը։ Ես ուզում եմ մի բան պատմել մեր հարաբերություններից։ Մեր հաղթական պատերազմներից հետո մենք ուներինք ադրբեջանցի գերիներ, ադրբեջանն ուներ հայ գերիներ՝ մոտ 20-25 հոգի։ Ես միակողմանի որոշեցի Ադրբեջանի գերիներին վերադարձնել Ադրբեջան։ Իմ կողքի մարդիկ՝ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, ասեցին՝ բա որ նրանք հետ չտան։ Ասեցի՝ հանգիստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ։ Նույն օդանավով մեր գերիները վերադարձան»։