Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությանը ցուցաբերած նշանակալի աջակցության համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից։
Պետական պարգևը հանձնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգոր Մարտիրոսյանը։
Հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է, գնահատումը՝ առավել քան պարտավորեցնող։