Արմեն Սարգսյանը ցավակցել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հեռագրում մասնավորապես ասվում է.

«Կորուստը չափազանց մեծ է Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի ի դեմս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց Կաթողիկե եկեղեցու հավատարիմ սպասավորի, ականավոր ու հայրենանվեր ազգային գործչի, որը մեծ նվիրումով, անսպառ եռանդով ու հավատով էր ծառայում եկեղեցուն և ժողովրդին: Նշանակալի են Կաթողիկոս Պատրիարքի անձնական ջանքերը՝ ուղղված հայապահպանությանը և հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի զարգացմանը:

Անգնահատելի է նաև նրա ավանդը միջեկեղեցական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել