Արդերն խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան

«Հատուկ անակնկալներ չունենք, մենք մեր թիմով, մենք մեր ռեսուրսներով կգնանք ընտրությունների, բոլորին գիտեք: Մարդիկ ովքեր կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են, ունեն լավ գիտելիքներ, փորձ, որը կարող են ներդնել մեր պետականաշինության գործում՝ կլինեն, բայց նրանք ոչ հանրային դեմքեր են»,-այս մասին այսօր՝ մայիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կասուսակցության ընտրական ցուցակում գործարարներ ներգարվելուն, Մարուքյանն ասաց, որ հերթական անգամ իշխանությունները դրժում են իրենց խոստումը:

«Արդերն խոսակցություն կա, որ տարբեր կողմերից ընտրակաշառք է լինելու , որ մենք գտնենք կասենք, բայց խոսակցություններ կա, մարդիկ արդեն ասում են, որ փող են տալու ձայնի համար»,-ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով՝ քարոզարշավը փոխելու է ամբողջ պատկերը, որովհետև մեծ թվով չկողմնորոշված քաղաքացիների մաս կա, որից կախված է լինելու ընտրությունների ելքը:

«Ո՛չ նախկին իշխանությանը վերադարձնելու, ո՛չ ներկա իշխանությանը վերարտադրելու գործում մեզ չեք տեսնի»,-ասաց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել