Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվել է բանալու տեսքով արձանը

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ի գիտություն. հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապամոնտաժվել է: Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջելու նրա կառուցողական պահանջներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել