Թշնամին Սյունիքում երկու օր առաջ ընդլայնվել է. նախկին մարզպետ

«Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանն ասաց, որ թշնամին Սյունիքում երկու օր առաջ ընդլայնվել է:

«Փոքր, բայց այնուամենայնիվ առաջընթաց են ունեցել, իրավիճակը շարունակում է մնալ լարված: Մի քիչ էլ, որ այսպես մնա կարծում եմ՝ սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում, մի քանի կիլոմետրի վրա տեղորոշված են ադրբեջանցիներ: Ես կարծում եմ, որ ՊՆ-ի ներկայացուցիչները և իշխանությունը կորցնում են վերահսկողությունը և բանակցային գործընթացը մտնում է փակուղի»,-ասաց նախկին մարզպետը:

Նա հավելեց, որ իր տեղեկություններով՝ հիմա չգիտեն, թե ինչ կարող են անել, քանի որ պահը, որ հարցը կարող էր լուծվել ուժի կիրառմամբ՝ բաց են թողել:

«Ես շարունակում եմ պնդել, որ այնտեղ հիմա տեղաբաշխված են հազարից ավել ադրբեջանական զինուժ, եթե ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքի ես այլ փաստարկներ կբրեմ, չնայած հազար չեն, ավել են»,-ասաց Վահե Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել