Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում. Ռոբերտ Քոչարյանը՝ Ախ քարտուղարին

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությունները: 10 տարի եղել եմ նախագահ և չի եղել որևէ մեկ առաջարկ համանախագահների կողմից, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը»,-անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա ասաց, որ բոլոր առաջարկներին ՀՀ-ն պաստասխանել է, որ կան վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ են այդ առաջարկը քննարկել, իսկ Ադրբեջանը բոլոր առաջարկները մերժել է:

«Մտածել, որ Արցախյան հակամարտության բանալին մեկ տեղում է դրված, դա չափից դուրս և իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,-ասաց նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանին դուրս թողնել Արցախյան կարգավորման գործընթացներից և միայն Հայաստանի ջանքերով է, որ Ռուսաստանը մասնակցում է այդ գործընթացին, ասաց. «Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում: 3 տարում մեկ լուրջ հայտարարություն չարած մարդու ասածը հիմա մենք նստենք մեկանբանենք: Մեր խնդիրների մի զգալի մասը նրանից է, որ նման կարգի գիտելիքներ և անցյալ ունեցող մարդիկ հայտնվել են չափազանց լուրջ պաշտոնների վրա: Եթե այդ կառույցը չգիտեր, որ Թուրքիան մաս է կազմելու պատերազմին, ապա ին՞չ խոսենք, ո՞ւմ հայտարարությունները մեկնաբանենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել