Գողություն կատարած անձը բռնվել է դեպքի վայրում․ ոստիկանություն

Մայիսի 23-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից Մալաթիայի պահպանության բաժին ահազանգ ստացվեց, որ միացել է Բաբաջանյան փողոցի գեղեցկության սրահի ազդանշանային համակարգը: Ոստիկանության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները, բաժնի քրեական հետախույզների հետ, դեպքի վայր մեկնեցին։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանները գեղեցկության սրահ հասան այն պահին, երբ հանցամիտը կոտրել էր մուտքի դռան փականը և փորձում էր գողություն անել։ Իրավապահները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բաժնում պարզվեց ինքնությունը՝ Հարավարևմտյան Բ-2 թաղամասի բնակիչ էր, 22 տարեկան։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել