Խաղողի կազմակերպված մթերումն սկսվեց իմ նախագահության ժամանակ․ Ռոբերտ Քոչարյան

«Բավականին երկար տարիներ իմ նկատմամբ սև PR-ի քայլեր էին իրականացվում։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունից, որում մասնավորապես ասված է․

«Չեմ ուզում հիմա կոնկրետացնել, թե ում կողմից, բայց միշտ մարդկանց մոտ մտահոգություն կար, որ ես կարող եմ վերադառնալ, չնայած, որ նման նպատակ չեմ ունեցել։ 10 տարուց ավելի՝ ես որևէ քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերել։ Բայց այդ մտահոգությունը մարդկանց մոտ կար և մեծ ջանասիրությամբ փորձում էին բոբոյի կերպար ձևավորել, ներկայացնել, որ ամեն ինչի մեղավորը ես եմ։ Հիմա պետք է փորձենք ճշմարտությունը ներկայացնել։ Այն ժամանակ ես 1-2 հայտարարություն եմ արել, հետո տեսել եմ, որ ամեն անգամ մի նոր բան են բարդում քեզ վրա։ Հետո որոշեցի, որ թույլ չեմ տալու, որ որևէ մեկն իմ օրակարգը ձևավորի։ Ինչ ուզում են ասեն․ ես իմ օրակարգով ու իմ ծրագրով եմ ապրում և պատրաստ չեմ թույլ տալ, որ որևէ քաղաքական ուժ կամ որևէ անձ իրենց ֆոբիաները բավարարելու համար ինձ օրակարգ թելադրեն, որ ես էլ ամեն օր արդարանամ, և այն էլ՝ այնտեղ, որտեղ արդարանալու կարիք չկա․․․

․․․Խաղողի կազմակերպված մթերումն սկսվեց իմ նախագահության ժամանակ։ Եվ ոչ միայն խաղողի։ Նաև տոմատի։ Հիշում եմ, թե 97-98 թվականներին տարեկան քանի դեպքեր են եղել, երբ թթված լոլիկները բերում էին, թափում Ազգային Ժողովի դարպասների դիմաց։ Հայաստանում չկար գոնե մեկ ասեպտիկ վերամշակման գործարան, որ կարողանային տոմատի մածուկ արտադրել և արտահանել։ Այն, ինչ ձևավորվեց, ձևավորվեց հենց այդ տարիներին, կառավարության լուրջ ջանքերով և անձամբ իմ ներգրավվածությամբ։

․․․ Երկրում կա կառավարման լուրջ ճգնաժամ, և դա նրանից է, որ իշխանական ղեկին են նստել մարդիկ, որոնք պատկերացում չունեն մեծ համակարգի կառավարումից։ Վստահ եղեք, որ այս թիմի գալուց հետո դուք կտեսնեք ժամացույցի պես աշխատող համակարգ»»։

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել