Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ գիշերը Սյունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել:
Ըստ տեղեկությունների՝ գիշերը Սև լճի տարածքում Գորիսի զորամասի շտաբի պետ ոմն Մինասյանի քիթը ադրբեջանցիները կոտրել են:
Իրավաբան․net-ին պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նման միջադեպ տեղի է ունեցել, ճշտվում են դեպքի մանրամասները։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: