Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 20-ին, նոր նշանակում է կատարել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով Աննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ նորանշանակ փոխնախարար Աննա Հակոբյանը հանդիսանում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, չի համապատասխանում իրականությանը։

Ստորեւ ներկայացնում ենք Աննա Հակոբյանի կենսագրական որոշ տվյալներ՝

Ա. Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։

1994 թվականին Գյումրիում ավարտել է միջին դպրոցն, այնուհետև 1998 թվականին ավարտել Ավագ դպրոցն Ապելդորնում (Նիդերլանդներ)։

Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։

Ա. Հակոբյանի կենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել