Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ԿԱՐԵՎՈՐ՝
0(I) rh-, B(III) rh-, AB(IV) rh- (առաջին, երրորդ և չորրորդ բացասական) արյան կարիք կա։
Հարգելի հայրենակիցներ,
խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ` արյունատվության։
Նշենք, որ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն այս պահին հրատապ են
0(I) rh-
B(III) rh-
AB(IV) rh-
Արյունատվության հակացուցումներն՝ այստեղ։
Հեռ. 010-28-38-23
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 12:30:
Խնդրում ենք մոտենալ անձնագրով»,- ասված է հայտարարության մեջ: