Եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսում են կրակոցները՝ կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի․ Փաշինյան

Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն առանց զինված դիմադրության դիմելու դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, կիմանան, որ ՀԱՊԿ-ն հենց նրա համար է, որ ճգնաժամային գործողությունները հաղթահարվեն առանց կրակելու։ Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել ու մյուսներին հրավիրել կրակելու։ Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու և էսկալացիան քաղաքական, դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար և հենց սա է ՀԱՊԿ էությունը։

Այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության հերթական նիստին։

«Եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսում են կրակոցները՝ մեծ հավանականությամբ դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք՝ որոշ սցենարների դեպքում նույնիսկ ավելի լայնամասշտաբ պատերազմի։ Եվ այս առումով կարևոր է հասկանալ, թե ի վերջո որն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև խոսեց կոմունիկացիների բացման մասին։ «Կոմունիկացիաների բացումն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել