Տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ․ ՊՆ

Ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։ Նշվում է նաև, որ ուսումնասիրության արդյունքում տեսանյութի հետ կապված լրացուցիչ մանրամասները նույնպես կհաղորդվեն։

Լրացված

Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել