Կոչ ենք անում դնել մի կողմ քաղաքական ամբիցիաները և լուծել պետական սահմանների անվտանգությունն ու կայունությունը․ «Ազգի ձայն» կուսակցություն

«Ազգի ձայն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ելնելով երկրում ստեղծված ռազմական պայթյունավտանգ իրավիճակի և պետական սահմանների վտանգված լինելու փաստից,
համարում ենք, որ առաջնահերթությունը տալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը իրենից ենթադրում է մեծ ռեսուրսների վատնում և հղի է հետընտրական ցնցումներով:

Դա կբերի անկայունություն, որը սխալ է և ոչ պետականամետ քայլ, ուստի կոչ ենք անում` դնել մի կողմ քաղաքական ամբիցիաները և լուծել պետական սահմանների անվտանգությունն ու կայունությունը և նոր անդրադառնալ ընտրություններին:

Այլապես թշնամին բաց չի թողնի առիթը,որի արդյունքում կկորցնենք Սյունիքը, որը Հայաստանի ողնաշարն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել