Մեղրիի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով. ՏԿԵՆ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) քարաթափման հետևանքները վերացվում են. երթևեկությունն այժմ իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով։

«Հարգելի’ վարորդներ, հորդորում ենք տվյալ ճանապարհահատվածով երթևեկելիս լինել ուշադիր և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից տեղեկացրել էին, որ մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել