Այսուհետ Երևանի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա կլինի նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը․ ԱՆ

Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները’ ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել