ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց, որ համոզված է՝ արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքված ստորագրությունները բավարար են։
Խնձորեսկի մոտակայքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ պատգամավորին ոչինչ հայտնի չէ, նրանք էլ են իրադարձությունների վերաբերյալ մամուլի տեղեկանում։
«Արտահերթ նիստ հրավիրելու հիմնական իմաստներից մեկը այն է, որ իրավասու մարմինների ղեկավարները պետք է հաշվետվություն ներկայացնեն, վերջ ի վերջո խորհրդարանական երկիր ենք․ ի՞նչ իրավիճակ է սամանում, դրանք կահավորվո՞ւմ են, թե ոչ, ինչպես է ապահովվում բնակիչների անվտանգությունը»,-նշել է նա։
Մայիսի 14-ին «Լուրերի» հետ զրույցում անդրադառնակով հարցին, թե ինչպես է ստացվում, որ հակառակորդը կարողանում է մտնել Հայաստանի տարածք՝ ԱԽ քարտուղարը նշել էր, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:
«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-նշել էր Գրիգորյանը:
Միքայել Մելքումյանը անդրադարձել է նաև այս հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում։