Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ. Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:
Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել