Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները դեռ ընթանում են. Իրինա Յոլյան

Սյունիքի մարզում ասյ պահին ընթանում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: Նա նշեց, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել և ոչ մի տեղեկություն չունեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բանակցությունները կվերսկսվեն այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12:00-ին: Իրինա Յոլյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե 3.5 կմ առաջ են եկել, բնականաբար լիճը մնում է իրենց տիրապետության տակ: Այս պահի դրությամբ հետ չեն գնացել

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել