Թել Ավիվում օդային հարձակման ազդանշանները կես ժամվա ընթացքում վեց անգամ անջատվել և միացվել են։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Թել-Ավիվում տագնապի ազդանշանները, որոնք զգուշացնում են հրթիռային հարձակման մասին, չեն դադարում, հաղորդել է լրատվականի թղթակիցը:
Համաս իսլամիստական կազմակերպությունը հայտարարել է, որ նրանք 130 հրթիռ են արձակել դեպի Թել Ավիվ:
Տեսանյութն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ Պաղեստինի անկլավի սահմաններին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Երեքշաբթի առավոտյան բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, նրանց 90% -ը կանգնեցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների շուրջ մեկ երրորդը պայթել է Պաղեստինի անկլավում՝ մինչև Իսրայելի հետ տարանջատման ցանկապատ հասնելը։ Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ խոցելով նշված հատվածում պաղեստինյան խմբավորումների 130 ռազմական թիրախներ՝ սպանելով 15 գրոհայինների: