Ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ Մանվել Մարգարյանը՝ ՔՕ 258–րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):
Նշենք, որ այսօր՝ մայիսի 11-ին, նրանց մասնակցությամբ ծեծկռտուք էր եղել թաղապետարանում։