Ազգային ժողովի Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սույն թվականի ապրիլի 27-ին առաջարկ էի ներկայացրել Արցախում 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված անձինք, որոնք գերությունից արդեն վերադարձել են Կառավարության կողմից տրամադրվող քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձաց միանվագ տրվող 1 000 000 մլն ՀՀ դրամական աջակցության ծրագրում ներառելու վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանում նշված է, որ ներկայումս գերությունից վերադարձած անձանց համար սոցիալական աջակցության առանձին միջոցառում իրականացնելու հարցը քննարկվում է ՀՀ կառավարությունում»,-գրել է նա: