Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ն որոշել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։ Առաջին ալիքին տված հարցազրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ ցուցակը կգլխավորի Արթուր Վանեցյանը, 2-րդ համարը կլինի Տարոն Մարգարյանը։
Նշենք, որ դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ»։
Բաբայանը նշեց, որ չկա որոշում այլ հարցերի վերաբերյալ, դրանց մասին կհայտարարվի ավելի ուշ։