2018 թվականից հետո լսե՞լ եք, որ ինչ-որ մեկը փայ մտնի ինչ-որ գործի մեջ, չկա նման բան․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել խորքային բարեփոխումներ՝ սկսած տնտեսությունից, շարունակած արդարադատությունով և վերջացրած բնապահպանությամբ։

Այս մասին վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստում ելույթի ժամանակ։

«Երբ 2018 թվականին ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը՝ կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 միլիարդ դրամի պարտք։ Սա այն գումարն է, որ ՀՀ օրենսդրությամբ բիզնեսը չպետք է վճարեր, այսինքն այս գումարը պետք է մնար բիզնեսի և տնտեսվարողի տրամադրության տակ, բայց ըստ էության, դրանք ամենատարբեր ձևերով ու եղանակներով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ։ Էական չէ պատճառը, բայց բիզնեսից այդ գումարները վերցվել են»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս պարտքի խնդիրը երեք տարիների ընթացքում լուծվել է և պետությունը բիզնեսին պարտք չունի։

«Բոլորը մոռացել են, որ ՀՀ տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը փայ մտնելու թեման էր։ Դուք 2018 թվականից հետո լսել եք, որ որևէ մեկը որևէ տեղ փայ մտնի, որևէ բիզնեսի մե՞ջ։ Դուք որևէ տեղ լսել եք, որ որևէ մեկը մտածի, որ իր սեփականությունը կշարունակի մնալ իր սեփականությունը, թե ինչ-որ մեկը կգա և կասի, որ՝ գիտես ինչ, էս սեփականության 5 տոկոսը, 10 կամ 50 տոկոսը կամ ամբողջն իմնա։ Կա՞ այդպիսի դեպք։ Որևէ մեկը գիտի՞ այդպիսի դեպք, իհարկե չկա»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել