Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում Ակունք համայնքում: հանդիպել է տեղի բնակիչների հետ, խոսել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։
«Կարծում եմ` մեր բանակը, մեր զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում. 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան բանակն ամուր պահել է պաշտպանական գիծը: Եվ սա փաստ է, ու պետք է սպաներին, զինվորներին արժանին մատուցենք։ Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ, 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ, ինչը ցավոք սրտի հետագայում չհաջողվեց կանգնեցնել»,- ասաց նա:
Մանրամանսերը՝ տեսանյութում։