Իրավաբան․net-ի փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Էդգար Ռոբերտի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ
Վահե Հակոբի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան
Վլադիմիր Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ
Նարեկ Լևոնի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվN զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա»,-նշված է որոշման մեջ։
Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 8-ին։