Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի բնակիչների հետ։
Իր խոսքում նա նշեց, որ ՀՀ-ն իսկապես պետք է լինի զարգացած և բարեկեցիկ երկիր։ Նա նշեց, որ վերջին տարիներին գործող կառավարությունը շատ բան է արել, սակայն շատ բան չի հասցրել անել։
«Ճանապարհը, որով գալիս էինք, ըստ էության, նորմալ վիճակում է, մի հատված կար, որը կառուցված չէր։ Ես էսպես մտածում եմ՝ այո, մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք։ Որովհետև մենք կառուցում էինք կառուցելու համար, մենք ճանապարհ չէինք կառուցում փող գողանալու համար։ Այո, մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք, որովհետև մեր նպատակը ժողովրդին ծառայելն էր»,-նշեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ աղետի պատճառը գործընթացի անդառնալի լինելն էր․ «Մինչև վերջ կռիվ ենք տվել, հուսահատ կռիվ ենք տվել՝ ինչպես Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտերում։ Չգիտեմ՝ ով առաջ բերեց այն հարցը, թե թուրքը մեր թշնամին է, թե թշնամին չի։ Իհարկե թշնամին է, դա ասելով չի, դա փաստական փաստ և իրողություն է, բայց մենք պետք է այդ թշնամությունը կառավարենք»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։