Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով․ Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով…

Մեր պայքարը շարունակվում է հանուն Մայիսյան եռատոնի խորհրդի լրիվ վերականգնման՝ հանուն Շուշիի վերադարձի, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն ֆաշիզմի վերացման:

Մենք պարտավոր ենք հավուր պատշաճի արժեվորել մեր հաղթանակները և վերլուծել բացթողումներն ու սխալները, որպեսզի կարողանանք պահպանել ու զարգացնել հաղթանակներով կերտած արժեքները և խուսափել նորանոր անդառնալի կորուստներից:

Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար ընկած բոլոր հերոսների հիշատակին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել