Ազատության հրապարակում այսօր՝ մայիսի 9-ին, տեղի է ունենում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառում։
Մասնակցում են Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը։ Միջոցառմանը ներկա են ձևավորվող դաշինքի ներկայացուցիչներ։
Հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողության միջոցառումը ներկայացվում է ուղիղ հեռարձակմամբ։
Ելույթով հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանը։