Ներեցե՛ք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի․ Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ` ՆԵՐԵՑԵ՛Ք, ՏՂԱՆԵՐ, ՆԵՐԻ՛Ր ԻՆՁ, ՇՈՒՇԻ՛

Երկրորդ օրն է՝ ՀՀ և ԱՀ վերջին 30 տարվա պետական, քաղաքական և ռազմական գործիչները, մեկը մյուսին գերազանցելով, լեզվախաղի և բառախաղի միջոցով ուղերձներ են հղում` նվիրված մեր կորսված հաղթանակի խորհրդանիշ Շուշիի երբեմնի ազատագրման օրվան։

Բոլորն անխտիր իրենց մեղքը (ոմանց դեպքում մահացու) և պատասխանատվությունն ունեն ա՛յն իրավիճակի առաջացմանը, որը ծնեց այս կորուստն ու ցավը․․․ այդ թվում՝ և ես, ու ճիշտ կլիներ, որ կամ լռեին, կամ, լավագույն դեպքում, կարճ ու կոնկրետ ասեին՝ Ներեցե՛ք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի…»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել