Այսօր էլ Շուշին պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ․

«2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին եւ Արցախյան առաջին պատերազմի եւ Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին:

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է եւ շարունակում է լինել հայոց ինքնության կարեւոր հիմնասյուներից մեկը եւ այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարեւորագույն խորհրդանիշներից մեկը:

Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել