«Նախապես ասեմ՝ մերժելու ենք…». Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումն է, որ արել է րոպեներ առաջ:
Հարությունյանն այսպիսով արձագանքել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քիչ առաջ տարածած հայտարարությանը, ըստ որի մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով սպասվող ընտրություններին մասնակցել ՀՀԿ-ՀԱԿ դաշինքով: Տեր-Պետրոսյանն ավելի վաղ նման առաջարկ էր արել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա մերժել էր: