Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց Գեղամ Հովեյանին։
Ընտրությանը 132 պատգամավորից 98 պատգամավոր է մասնակցել։ Հովեյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ՝ 2։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։
Հարկ է նշել նաև, որ Կարեն Գրիգորյանը Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացնելիս բաց թողեց այն հանգամանքը, որ Հովեյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակով է առաջադրված եղել (149 համար)։ Գեղամ Հովեյանը բացի համամասնական ցուցակից Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակագով է առաջադրված եղել։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի համայնքների վերահսկողության վարչության պետի պաշտոնը։