Էդ պաշտոնյաները պետական կառավարման համակարգի հետ ընդհանրապես պիտի կապ չունենան․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում 2020 թվականի տարեկան հաղորդման և զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, ասաց․

«Հայհոյանքներից եք խոսում, բա պաշտոնյաները տեսե՞լ եք՝ ինչեր են անում, ես բոլոր ապացույցներն ունեմ։ Պաշտոնյանը հայհոյանքներ են գրում, բարձրաստիճան պաշտոնյաները լայքում են, դա անուղղակի բռնության տարածում է։

Այո, Գլխավոր դատախազին գրել եմ, խնդրել եմ քրեական գործ հարուցել։ ԱԱԾ տնօրենի հետ էլ եմ խոսել, խնդրել եմ հատուկ։ Էդ պաշտոնյաները պետական կառավարման համակարգի հետ ընդհանրապես պիտի կապ չունենան։ Նրանք որտեղի՞ց են հայտնվել պետական կառավարման համակարգում, կարո՞ղ եք ինձ ասել։ Ի՞նչ գործ ունի շուկայի տեսչության վերահսկողության մարմնի աշխատակիցը սեռական հայհոյանք է տալիս համացանցում լրագրողին, կարո՞ղ եք ասել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել