Այսօր՝ ժամը 18.00-ին, Երևանի Լենինգրանդյան փողոցում «Վեոլիա Ջուր» ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասը կսկսի խոշոր ջրատարի 40 մետրանոց հատվածի փոխարինումը: Այդ աշխատանքն անխուսափելի է, քանի որ խողովակաշարը ֆիզիկապես մաշված է, ինչը հաճախակի վթարների և ջրանջատման պատճառ է դառնում։
Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվում են, հայտարարված ջրանջատումից հետո մեկնարկելիք աշխատանքները կշարունակվեն նաև գիշերը: