Մայիսի 5-ին, ժամը 17.15-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերել է 1942 թ. ծնված Մարիետա Մանուկյանի դին, որը ապրիլի 30-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: