«Մի որոշ ժամանակ առաջ Ազգային ժողովն ընդունեց կրթության ոլորտը կարգավորող հիմնական օրենք, և այդ օրենքով սահմանափակվեց բուհերի ինքնակառավարման իրավունքը: Նախագահն օրենքն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու սահմանադրականության հարցը: Մեկ էլ իմանում ենք, որ կառավարությունն անցկացրել է օրենքի նախագիծը ոչ հրապարակային, արդյո՞ք այստեղ հակասահմնադրական որոշում չունենք կառավարության կողմից»,-այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Արման Թաթոյանի խոսքով՝ նա դեռ դեկտեմբերին էր խիստ մտահոգություններ հայտնել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի վերաբերյալ:
«Ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագետների կարծիքները, այլ նաև ՄԻՊ-ինը նույնպես, և այո, հակասահմնադրական դրույթներ այնտեղ կան»,-ասաց ՄԻՊ-ը:
Նրա խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությունը հարգալից չէ նախագահի ինստիտուտի և Սահմանադրական դատարանի հանդեպ:
Մանրամասները՝ տեսանյութում