ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միասին ժամանեցին ՀՀ ԱԳՆ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարարի պ․կ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 11։00-ին տեղի կունենա ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 12:15-ին: