Այսօր համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքը, ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
«Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, եւ այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որևէ տարածք Սև լիճ արգելավարում չի զիջվել։ Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում»,-նշվում է հայտարարության մեջ։