ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը խորհրդարանում հայտարարել է․ «Մենք խնդիր ունենք այսօրվա բանակը համապատասխանեցնել նոր ստեղծված իրավիճակին և այստեղ անդրադառնում ենք նաև բուհերին՝ երկու ուղղությամբ։
Մեկը կադրային փոփոխությունն է, մյուսը՝ ծրագրերը։ Քանի որ նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ապա պետք է այդ զինատեսակները ներդնենք ռազմական բուհերի համակարգում, որպեսզի մեր սաներն այնտեղ սովորեն ժամանակակից զենքով», – ասել է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն.
«Իրենք ասել են՝ ինչքան պահանջարկ ունեք, պատրաստ ենք ընդունել։ Բացի այդ, մեր հրամկազմը պրակտիկա կանցնի տարբեր պետությունների զորամասերում», – ասաց Վաղարշակ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։