Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է․
«Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ ու Մեղրի համայնքների առանձին հատվածներում, Վիվա-ՄՏՍ-ի հիմնական կայանները կապող օպտիկամանրաթելային մալուխի վթարի պատճառով, առկա է ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների մասնակի խափանում:
Ներկայում կայանների հետ կապն ապահովելու համար գործի են դրված պահուստային հնարավորությունները՝ ռադիոռելեային կապուղիներն ամբողջ հզորությամբ: Ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների գործունեությունը չի դադարեցված, ենթակառուցվածքը գործում է բնականոն ռեժիմով:
Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը: Արագ արձագանքման թիմն այժմ իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: